Մաքուր կոդ JavaScript-ով

:heavy_exclamation_mark: թարգմանությունը ունի թերություններ, սխալներ և վրիպակներ։ Խմբագրումները, ուղղումները և առաջարկները բնականաբար ընդունվում են ։)

Բովանդակություն

  1. Ներածություն
  2. Փոփոխականներ
  3. Ֆունկցիաներ
  4. Օբյեկտներ և տվյալների ստրուկտուրաներ
  5. Կլասներ
  6. SOLID
  7. Թեստավորում
  8. Concurrency
  9. Սխալների մշակում
  10. Ֆորմատավորում
  11. Մեկնաբանություններ
  12. Թարգմանություններ

Ներածություն

Humorous image of software quality estimation as a count of how many expletives
you shout when reading code

Ծրագրային ապահովման սկզբունքները, Ռոբերտ Մարտինի Պարզ կոդ գրքից, հարմարեցված JavaScript լեզվի համար: Սա ոճի ուղեցույց չէ։ Սա JavaScript֊ով ընթեռնելի, վերաօգտագործելի և վերափոխելի ծրագրային ապահովում գրելու ուղեցույց է։

Ոչ բոլոր սկզբունքներին է պետք խիստ հետևել։ Ավելին, ոչ բոլորն են համընդհանուր ընդունված։ Այս ուղեցույցը ոչ ավելին է, քան Պարզ կոդ գրքի հեղինակների տարիներով հավաքած կոլեկտիվ փորձի արտացոլումը։

ԾԱ արհեստը միայն 50 տարեկան է և մենք դեռ շատ բան ենք սովորում։ Հնարավոր է, որ երբ ծրագրային ապահովման ճարտարապետությունը նույնքան ծեր լինի, որքան սովորական ճարտարապետությունը, մենք ավելի խիստ կանոնների կհետևենք։ Իսկ հիմա, դարձրու այս ուղեցույցը անկյունաքար, որով կբարձրացնես քո և քո թիմի գրած Javascript կոդի որակը։

Մի բան էլ․ սրանց իմացությունը քեզ անմիջապես չի դարձնի ավելի լավ ԾԱ նախագծող և սրանցով տարիներ շարունակ աշխատելը չի նշանակում, որ դու սխալներ չես անի։ Կոդի ամեն կտորը սկսվում է որպես փոքր նախագիծ․ այն ձևավորվում է խոնավ կավի պես հասնելով իր վերջնական ձևին։ Վերջապես մենք հեռացնում ենք անկատարությունը մեր ընկերների հետ այն վերանայելիս։ Մի՛ ինքնախարազանվիր սկզբնական և փոփոխության ենթակա ծրագրերի համար։ Խարազանի՛ր ծրագրերը։

Փոփոխականներ

Օգտագործիր իմաստալից և արտասանելի փոփոխականների անուններ

Վատ:

const yyyymmdstr = moment().format('YYYY/MM/DD');

Լավ:

const currentDate = moment().format('YYYY/MM/DD');

⬆ վեր

Օգտագործիր նույն բառարանը նույն փոփոխականների տեսակի համար

Վատ՝

getUserInfo();
getClientData();
getCustomerRecord();

Լավ՝

getUser();

⬆ վեր

Օգտագործիր որոնելի փոփոխականների անուններ

Մենք պիտի ավելի շատ կոդ կարդանք, քան գրենք։ Կարևոր է մեր կոդը այնպես գրել, որ այն լինի ընթեռնելի և որոնելի։ Ծրագրում փոփոխականների լավ անունները կօգնեն հասկանալ ծրագրի նշանակությունը այն մարդկանց, ովքեր կցանկանան ուսումնասիրել քո ծրագրիը։ Փոփոխականների անունները որոնելի գրիր։ Հետևյալ գործիքները՝ buddy.js, ESLint կօգնեն հայտնաբերել չանվանված հաստատունները։

Վատ՝

// Ինչ թիվ է 86400000֊ը?
setTimeout(blastOff, 86400000);

Լավ՝

// Հայտարարիր դրանք որպես հաստատուններ
const MILLISECONDS_IN_A_DAY = 86400000;

setTimeout(blastOff, MILLISECONDS_IN_A_DAY);

⬆ վեր

Օգտագործիր փոփոխականների “բացատրող” անուններ

Վատ՝

const address = 'One Infinite Loop, Cupertino 95014';
const cityZipCodeRegex = /^[^,\\]+[,\\\s]+(.+?)\s*(\d{5})?$/;
saveCityZipCode(address.match(cityZipCodeRegex)[1], address.match(cityZipCodeRegex)[2]);

Լավ՝

const address = 'One Infinite Loop, Cupertino 95014';
const cityZipCodeRegex = /^[^,\\]+[,\\\s]+(.+?)\s*(\d{5})?$/;
const [, city, zipCode] = address.match(cityZipCodeRegex) || [];
saveCityZipCode(city, zipCode);

⬆ վեր

Խուսափիր մտավոր կապ ստեղծելուց (Avoid Mental Mapping)

Բացահայտը ավելի է քան թաքնվածը։

Վատ՝

const locations = ['Austin', 'New York', 'San Francisco'];
locations.forEach((l) => {
  doStuff();
  doSomeOtherStuff();
  // ...
  // ...
  // ...
  // սպասիր, ի՞նչ է l-ը
  dispatch(l);
});

Լավ՝

const locations = ['Austin', 'New York', 'San Francisco'];
locations.forEach((location) => {
  doStuff();
  doSomeOtherStuff();
  // ...
  // ...
  // ...
  dispatch(location);
});

⬆ վեր

Խուսափիր ավելորդ բովանդակությունից

Եթե քո կլասը/օբյեկտը քեզ որևէ բան է ասում, մի կրկնիր նույնը փոփոխականների անուններում։

Վատ՝

const Car = {
  carMake: 'Honda',
  carModel: 'Accord',
  carColor: 'Blue'
};

function paintCar(car) {
  car.carColor = 'Red';
}

Լավ՝

const Car = {
  make: 'Honda',
  model: 'Accord',
  color: 'Blue'
};

function paintCar(car) {
  car.color = 'Red';
}

⬆ վեր

Օգտագործիր արգումենտների սկզբնարժեքավորում, խուսափիր պայմանների միջոցով սկզբնական արժեքներ դնելուց

Սկզբնարժեքավորված արգումենտները հաճախ ավելի հասկանալի են քան մյուս տարբերակները կարճ արժեքավորումը։(Այս նախադասությունը անհասկանալի է) Նաև իմացիր, որ եթե կարճ արժեքավորում օգտագործես, ապա քո ֆունկցիան կտրամադրի նախասահմանված արժեքներ միայն արգումենտի undefined արժեքի դեպքում։ Արգումենտների այլ “կեղծոտ” արժեքները, ինչպիսիք են '', "", false, null, 0, և NaN , չեն փոխարինվի նախասահմանված արժեքներով։

Վատ՝

function createMicrobrewery(name) {
  const breweryName = name || 'Hipster Brew Co.';
  // ...
}

Լավ՝

function createMicrobrewery(name = 'Hipster Brew Co.') {
  // ...
}

⬆ վեր

Ֆունկցիաներ

Ֆունկցիաների արգումենտներ (իդեալական տարբերակում 2 կամ պակաս)

Ֆունկցիայի արգումենտների քանակը սահմանափակելը շատ կարևոր է, որովհետև դա հեշտացնում է ֆունկցիայի աշխատանքի թեստավորումը։ Երեքից ավել արգումենտներ ունենալը բերում է այն տարբերակների բազմացմանը , որոնք պետք է ստուգել յուրաքանչյուր արգումենտի հետ։

Մեկ կամ երկու արգումենտ ունենալը իդեալական է իսկ երեք արգումենտից հնարավորության դեպքում պետք է խուսափել։ Դրանցից ավելը պետք է խմբավորել։ Հաճախակի, եթե ունես երկու արգումենտից ավել, դա նշանակում է, որ ֆունկցիադ հավանաբար ավելի շատ բան է անում, քան անհրաժեշտ է։ Եթե ոչ, ապա օբյեկտը որպես արգումենտ փոխանցելը ավելի ճիշտ տարբերակ է։

Քանի որ, JavaScript֊ը թույլատրում է ընթացքից օբյեկտներ ստեղծել (առանց նախապես class-ով նախագծելու), կարող ես օգտագործել օբյեկտ եթե ունես շատ արգումենտների կարիք։

Ֆունկցիայի պահանջած հատկանիշները ակնհայտ սարքելու համար, կարող ես օգտագործել ES2015/ES6֊ից դեստրուկտուրիզացիայի սինտաքսը (destructuring syntax) , այն ունի որոշակի առավելություններ՝

  1. Երբ մեկը նայում է ֆունկցիայի սիգնատուրային, միանգամից ակնհայտ է դառնում թե ինչ արգումենտներ են օգտագործվում
  2. Դեստրուկտուրիզացիան կլոնավորում է ֆունկցիային փոխանցված արգումենտի պրիմիտիվ արժեքները։ Սա օգնում է խուսափել կողմնակի էֆեկտներից։ ՀԻՇԻՐ։ Դեստրուկտուրացված արժեքների օբյեկտները և զանգվածները չէն կլոնավորվում։

  3. Լինթերները կարող են նախազգուշացնել չօգտագործված հատկանիշների մասին, ինչը անհնար կլինի առանց դեստրուկտուրիզացիայի։

Վատ՝

function createMenu(title, body, buttonText, cancellable) {
  // ...
}

Լավ՝

function createMenu({ title, body, buttonText, cancellable }) {
  // ...
}

createMenu({
  title: 'Foo',
  body: 'Bar',
  buttonText: 'Baz',
  cancellable: true
});

⬆ վեր

Ֆունկցիան պիտի միայն մի բան անի

Սա ԾԱ նախագծման կարևորագույն սկզբունքն է։ Մեկից ավելի բան անող ֆունկցիաները դժվար են նախագծվում, թեստավորվում և նաև դրանց մասին մտածելը նույնպես դժվարանում է։ Եթե կարող ես յուրաքանչյուր գործողություն իզոլացնել մեկ ֆունկցիայի ներսում, ապա այդ ֆունկցիաները հեշտ փոփոխելի (refactoring) են դառնում և քո ծրագիրը ավելի հեշտ է կարդացվում։ Եթե այս ուղեցույցից վերցնես միայն այս կանոնը, դու արդեն առաջ կանցնես բազմաթիվ ծրագրավորողներից։

Վատ՝

function emailClients(clients) {
  clients.forEach((client) => {
    const clientRecord = database.lookup(client);
    if (clientRecord.isActive()) {
      email(client);
    }
  });
}

Լավ՝

function emailActiveClients(clients) {
  clients
    .filter(isActiveClient)
    .forEach(email);
}

function isActiveClient(client) {
  const clientRecord = database.lookup(client);
  return clientRecord.isActive();
}

⬆ վեր

Ֆունկցիաների անունները պիտի ասեն, թե ինչ է ֆունկցիան անում

Վատ՝

function addToDate(date, month) {
  // ...
}

const date = new Date();

// Դժվար է ֆունկցիայի անունից հասկանալ, թե ինչ է այն ավելացնում, օ՞ր, ամի՞ս, ի՜՞նչ ․․․
addToDate(date, 1);

Լավ՝

function addMonthToDate(month, date) {
  // ...
}

const date = new Date();
addMonthToDate(1, date);

⬆ վեր

Ֆունկցիան պիտի արտահայտի աբստրակցիայի միայն մեկ մակարդակ

Աբստրակցիայի մեկ մակարդակից ավելին ունեցող ֆունկցիան, հավանաբար, անում է ավելին քան պետք է։ Ֆունկցիան բաժանելը մի քանի ֆունկցիաների օգնում է ֆունկցիաների վերաօգտագործելիությանը և հեշտ թեստավորմանը։

Վատ՝

function parseBetterJSAlternative(code) {
  const REGEXES = [
    // ...
  ];

  const statements = code.split(' ');
  const tokens = [];
  REGEXES.forEach((REGEX) => {
    statements.forEach((statement) => {
      // ...
    });
  });

  const ast = [];
  tokens.forEach((token) => {
    // lex...
  });

  ast.forEach((node) => {
    // parse...
  });
}

Լավ՝

function parseBetterJSAlternative(code) {
  const tokens = tokenize(code);
  const ast = lexer(tokens);
  ast.forEach((node) => {
    // parse...
  });
}

function tokenize(code) {
  const REGEXES = [
    // ...
  ];

  const statements = code.split(' ');
  const tokens = [];
  REGEXES.forEach((REGEX) => {
    statements.forEach((statement) => {
      tokens.push( /* ... */ );
    });
  });

  return tokens;
}

function lexer(tokens) {
  const ast = [];
  tokens.forEach((token) => {
    ast.push( /* ... */ );
  });

  return ast;
}

⬆ վեր

Հեռացրու կրկնվող կոդը

Արա առավելագույնը կրկնվող կոդից խուսափելու համար։ Կրկնվող կոդը վատ է, որովհետև անրհաժեշտության դեպքում, փոփոխությունները անհրաժեշտ կլինի անել մեկից ավել տեղերում։

Պատկերացրու դու ռեստորան ունես և պահում ես տվյալներ բոլոր մթերքների մասին, բոլոր պոմիդորների, սոխերի, սխտորների, համեմունքների և այլն ․․․ Եթե ունենաս մի քանի ցանկ, ապա բոլոր այդ ցանկերը պիտի թարմանացվեն, երբ պոմիդորով որևէ ճաշատեսակ սարքես։ Միայն մեկ ցանկ ունենալու դեպքում միայն մի տեղ պիտի թարմացնես տվյալները։

Հաճախակի կոդը կրկնապատկվում է, որովհետև ունես իրարից մի քիչ տարբերվող բաներ, որոնք հիմնականում նույնն են, բայց նաև տարբերություններ կան։ Տարբերություննրը ստիպում են քեզ երկու կամ ավել առանձին ֆունկցիաներ սարքել այդ երկու բաների համար։ Կրկնվող կոդը հեռացնելը նշանակում է, որ պետք է ստեղծել աբստրակցիայի այնպիսի մակարդակ, որը կկարողանա աշխատել այդ բաների խմբի հետ միայն մեկ ֆունկցիայի (մոդուլի,կլասի) միջոցով:

Ճիշտ աբստրակցիա նկարագրելը կրիտիկական է, այդ պատճառով պետք է հետևես Կլասներ բաժնում նկարագրված SOLID սկզբունքներին։ Վատ աբստրակցիան ավելի վատ է, քան կրկնվող կոդը․ զգույշ եղիր։ Մի կրկնիր ինքդ քեզ, հակառակ դեպքում կհայտնվես այնպիսի վիճակում, որ մեկ փոփոխության համար մի քանի տեղ պիտի կոդը փոփոխես։

Վատ՝

function showDeveloperList(developers) {
  developers.forEach((developer) => {
    const expectedSalary = developer.calculateExpectedSalary();
    const experience = developer.getExperience();
    const githubLink = developer.getGithubLink();
    const data = {
      expectedSalary,
      experience,
      githubLink
    };

    render(data);
  });
}

function showManagerList(managers) {
  managers.forEach((manager) => {
    const expectedSalary = manager.calculateExpectedSalary();
    const experience = manager.getExperience();
    const portfolio = manager.getMBAProjects();
    const data = {
      expectedSalary,
      experience,
      portfolio
    };

    render(data);
  });
}

Լավ՝

function showEmployeeList(employees) {
  employees.forEach((employee) => {
    const expectedSalary = employee.calculateExpectedSalary();
    const experience = employee.getExperience();

    const data = {
      expectedSalary,
      experience
    };

    switch (employee.type) {
      case 'manager':
        data.portfolio = employee.getMBAProjects();
        break;
      case 'developer':
        data.githubLink = employee.getGithubLink();
        break;
    }

    render(data);
  });
}

⬆ վեր

Օբյեկտները սկզբարժեքավորիր Object.assign֊ի միջոցով

Վատ՝

const menuConfig = {
  title: null,
  body: 'Bar',
  buttonText: null,
  cancellable: true
};

function createMenu(config) {
  config.title = config.title || 'Foo';
  config.body = config.body || 'Bar';
  config.buttonText = config.buttonText || 'Baz';
  config.cancellable = config.cancellable !== undefined ? config.cancellable : true;
}

createMenu(menuConfig);

Լավ՝

const menuConfig = {
  title: 'Order',
  // 'body' բանալին չի արժեքավորվել
  buttonText: 'Send',
  cancellable: true
};

function createMenu(config) {
  config = Object.assign({
    title: 'Foo',
    body: 'Bar',
    buttonText: 'Baz',
    cancellable: true
  }, config);

  // config֊ը հիմա հավասաար է {title: "Order", body: "Bar", buttonText: "Send", cancellable: true}
  // ...
}

createMenu(menuConfig);

⬆ վեր

Խուսափեք որպես ֆունկցիայի արգումենտ օգտագործել տրամաբանական փոփոխականներ

Տրամաբանական փոփոխականը որպես արգումենտ, օգտագործողին հուշում է, որ ձեր ֆունկցիան մեկից ավելի բաներ է անում։ Բայց լավ ֆունկցիան պետք է կատարի միայն մեկ բան։ Նման ֆունկցիաները կարող եք բաժանել երկու մասի։

Վատ՝

function createFile(name, temp) {
  if (temp) {
    fs.create(`./temp/${name}`);
  } else {
    fs.create(name);
  }
}

Լավ՝

function createFile(name) {
  fs.create(name);
}

function createTempFile(name) {
  createFile(`./temp/${name}`);
}

⬆ վեր

Խուսափիր կողմնակի էֆեկտներից (մաս 1)

Եթե ֆունկցիան բացի արժեք վերցնելուց և վերադարձնելուց այլ բան է անում, ապա ասում են, որ այն ունի կողմնակի էֆետներ։ Կողմնակի էֆեկտները կարող են լինել՝

Հաճախ կարիք է լինում օգտագործել կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են վերոշարադրյալները, քանի որ երբեմն պետք է գրել ֆայլի մեջ։ Նման դեպքերում դուք պետք է առանձնացնեք և կենտրոնացնեք ծրագրի այն մասերը որոնք ունեն կողմնակի ազդեցություն ու մի տեղից կատարել ֆայլերի մանիպուլյացիան։ Մի ստեղծեք մի քանի ֆունկցիա միևնույն ֆայլի վրա գրելու համար։ Գրեք մեկ և միայն մեկ service (ծառայություն) որն անում է այդ գործողությունը։

Հիմնական իմաստն այն է, որ չստեղծեք ընդհանուր օգտագործման օբյեկտներ առանց դրա վրա կառուցելու ձևափոխությունների կենտրոնացված կլաս կամ օբյեկտ։ Քանի որ նման դեպքում, ծրագրի տարբեր մասերում կարող է ձևափոխվել ձեր օբյեկտը և դուք ստանաք անկանխատեսելի արդյունքներ։ Եթե կարողանաք խուսափել այս տարածված խնդիրց, ապա շատ ավելի երջանիկ կլինեք, քան ծրագրավորողների մեծ մասը։

Վատ՝

// Global variable referenced by following function.
// If we had another function that used this name, now it'd be an array and it could break it.
let name = 'Ryan McDermott';

function splitIntoFirstAndLastName() {
  name = name.split(' ');
}

splitIntoFirstAndLastName();

console.log(name); // ['Ryan', 'McDermott'];

Լավ՝

function splitIntoFirstAndLastName(name) {
  return name.split(' ');
}

const name = 'Ryan McDermott';
const newName = splitIntoFirstAndLastName(name);

console.log(name); // 'Ryan McDermott';
console.log(newName); // ['Ryan', 'McDermott'];

⬆ վեր

Խուսափիր կողմնակի էֆեկտներից (մաս 2)

JavaScript լեզվում տարրական տիպի տվյալները ֆունկցիաներին փոխանցվում են իրենց արժեքով, իսկ օբյեկտները/զանգվածները հղումով (by refreance)։ Օբյեկտների/զանգվածների դեպքում, եթե քո ֆունկցիան կատարում է փոփոխություն օրինակ զամբյուղում, ավելացնելով ապրանք, ապա մյուս ֆունկցիան որը կօգտագործի այդ զանգվածը կստանա փոփոխված տարբերակը։ Սա կարող է լավ լինել, սակայն կարող է նաև վատ լինել։ Պատկերացնենք վատ իրավիճակը։

Օգտատերը սեղմում է “Գնել” կոճակը, որը կանչում է purchase ֆունկցիան, որը առաջացնում է ցանցային հարցում և ուղարկում է cart զանգվածը սերվերին։ Ցանցային վատ կապի պատճառով purchase ֆունկցիան շարունակում է փորձել ուղարկել հարցումը։ Ի՞նչ կլինի եթե օգտատերը միևնույն ժամանակ պատահաբար սեղմի “Ավելացնել զամբյուղին” կոճակը և ավելացնի ապրանք, որը նա չէր ցանկանում։ Եթե դա պատահի և ցանցային հարցումը սկսվի, գնելու ֆունկցիան կուղարկի նաև սխալմամբ ավելացված ապրանքը, որովհետև այն ունի հղում cart զանգվածին որը արդեն փոփոխված է addItemToCart ֆունկցիայի աշխատանքի պատճառով։

Լավագույն լուծումը կլինի այն, որ addItemToCart ֆունկցիան միշտ պատճենի cart֊ը, խմբագրի այն և վերադարձնի պատճենը։ Սա երաշխավորում է, որ ոչ մի այլ ֆունկցիա չի փոխի զամբյուղի արժեքը։

Երկու նախազգուշացում այս տեսանկյունի կապակցությամբ

  1. Կարող են լինել իրավիճակներ, երբ իրոք պետք կլինի փոփոխել մտնող օբյեկտը, սակայն եթե դու ընդունես վերոնշված պրակտիկան, ապա կտեսնես, որ նմանատիպ իրավիճակները շատ հազվադեպ են։ Շատ բաներ կարելի է վերափոխել (refactoring) հեռացնելով կողմնակի էֆեկտները։

  2. Մեծ օբյեկտների պատճենումը կարող է շատ ծախսատար լինել արագագործության տեսանկյունից։ Բարեբախտաբար գործանականում դա մեծ խնդիր չէ, որովհետև կան լավ գրադարաններ որոնք այս տիպի ծրագրավորումը դարձում են ավելի արագ և ոչ այդքան ծախսատար (հիշողության տեսանկյունից) , քան ձեռքով օբյետները և զանգվածները պատճենելու ժամանակ։

Վատ՝

const addItemToCart = (cart, item) => {
  cart.push({ item, date: Date.now() });
};

Լավ՝

const addItemToCart = (cart, item) => {
  return [...cart, { item, date: Date.now() }];
};

⬆ վեր

Մի գրիր գլոբալ ֆունկցիաներ

Գլոբալ փոփոխականները աղտոտելը վատ պրակտիկա է JavaScript֊ում, որովհետև դու կարող ես ունենալ բախում այլ գրադարանների հետ։ Եվ քո API֊ի օգտատերը ոչինչ չի իմանա, քանի դեռ իրական ծրագրում չի ստանա բացառություն (exeption in production): Արի մտածենք հետևյալ օրինակի վրա։ Ի՞նչ կլինի եթե դու ուզենաս ընդլայնել JavaScript-ի հարազատ(native) Array֊ը ստեղծելով diff մեթոդը, որը ցուցադրում է զանգվածների տարբերությունը։ Դու կարող ես գրել քո ֆունկցիան Array.prototype֊ի միջոցով, սակայն այն կարող է բախվել այլ գրադարանի նույնանուն ֆունկցիայի հետ, որը փորձում է անել նույն բանը։ Իսկ եթե մյուս գրադարանի diff֊ը որոնում է տարբերությունը զանգվածի առաջին և վերջին անդամների միջև։ Ահա թե ինչու է ավելի լավ ուղակի օգտագործել ES2015/ES6 կլասները և հեշտությամբ ընդլայնել Array օբյեկտը։

Վատ՝

Array.prototype.diff = function diff(comparisonArray) {
  const hash = new Set(comparisonArray);
  return this.filter(elem => !hash.has(elem));
};

Լավ՝

class SuperArray extends Array {
  diff(comparisonArray) {
    const hash = new Set(comparisonArray);
    return this.filter(elem => !hash.has(elem));
  }
}

⬆ վեր

Նախընտրիր ֆունկցիոնալ ծրագրավորումը՝ ոչ իմպերատիվը

JavaScript֊ը ֆունկցիոնալ ծրագրավորման լեզու չի այն իմաստով, որով Haskell֊ն է, սակայն այն ունի ֆունկցիոնալ հատկանիշներ։ Ֆունկցիոնալ լեզուները կարող են լինել ավելի մաքուր և հեշտ թեստավորվող։ Նախընտրիր այս ոճը, երբ դա հնարավոր է։

Վատ՝

const programmerOutput = [
  {
    name: 'Uncle Bobby',
    linesOfCode: 500
  }, {
    name: 'Suzie Q',
    linesOfCode: 1500
  }, {
    name: 'Jimmy Gosling',
    linesOfCode: 150
  }, {
    name: 'Gracie Hopper',
    linesOfCode: 1000
  }
];

let totalOutput = 0;

for (let i = 0; i < programmerOutput.length; i++) {
  totalOutput += programmerOutput[i].linesOfCode;
}

Լավ՝

const programmerOutput = [
  {
    name: 'Uncle Bobby',
    linesOfCode: 500
  }, {
    name: 'Suzie Q',
    linesOfCode: 1500
  }, {
    name: 'Jimmy Gosling',
    linesOfCode: 150
  }, {
    name: 'Gracie Hopper',
    linesOfCode: 1000
  }
];

const totalOutput = programmerOutput
  .map(output => output.linesOfCode)
  .reduce((totalLines, lines) => totalLines + lines);

⬆ վեր

Ինկապսուլացրու (Encapsulate) պայմանները

Վատ՝

if (fsm.state === 'fetching' && isEmpty(listNode)) {
  // ...
}

Լավ՝

function shouldShowSpinner(fsm, listNode) {
  return fsm.state === 'fetching' && isEmpty(listNode);
}

if (shouldShowSpinner(fsmInstance, listNodeInstance)) {
  // ...
}

⬆ վեր

Խուսափիր բացասական պայմաններից

Վատ՝

function isDOMNodeNotPresent(node) {
  // ...
}

if (!isDOMNodeNotPresent(node)) {
  // ...
}

Լավ՝

function isDOMNodePresent(node) {
  // ...
}

if (isDOMNodePresent(node)) {
  // ...
}

⬆ վեր

Խուսափիր պայմաններից

Սա կարծես անլուծելի մի բան լինի։ Առաջին անգամ սա լսելիս շատ մարդիկ ասում են․ “Ինչպե՞ս կարող եմ անել որևէ բան առանց if֊ի”։ Պատասխանը այն է, որ շատ դեպքերում դու կարող ես օգտագործել բազմաձևությունը (պոլիմորֆիզմ) նույն խնդիրը լուծելու համար։ Հաճախ տրվող երկրորդ հարցն է՝ “լավ, բայց ինչի համար է դա պետք անել”։ Պատասխանը այն նախկինում սովորած մաքուր կոդի գաղափարներից մեկն է․ ֆունկցիան պիտի անի միայն մի բան։ Երբ քո ֆունկցիաները և կլասները ունեն if֊եր, դու ասում ես քո օգտատերերին, որ քո ֆունկցիան անում է մեկ բանից ավել։ Հիշիր ՝ ֆունկցիան պիտի անի միայն մեկ բան։

Վատ՝

class Airplane {
  // ...
  getCruisingAltitude() {
    switch (this.type) {
      case '777':
        return this.getMaxAltitude() - this.getPassengerCount();
      case 'Air Force One':
        return this.getMaxAltitude();
      case 'Cessna':
        return this.getMaxAltitude() - this.getFuelExpenditure();
    }
  }
}

Լավ՝

class Airplane {
  // ...
}

class Boeing777 extends Airplane {
  // ...
  getCruisingAltitude() {
    return this.getMaxAltitude() - this.getPassengerCount();
  }
}

class AirForceOne extends Airplane {
  // ...
  getCruisingAltitude() {
    return this.getMaxAltitude();
  }
}

class Cessna extends Airplane {
  // ...
  getCruisingAltitude() {
    return this.getMaxAltitude() - this.getFuelExpenditure();
  }
}

⬆ վեր

Խուսափիր տիպերի ստուգումներից (մաս 1)

JavaScript֊ը տիպավորված չէ, ինչը նշանակում է, որ քո ֆունկցիաները կարող են ստանալ ցանկացած տիպի արգումենտ։ Հաճախ դու տուժում ես այս ազատությունից և ստիպված ես լինում ստուգել տիպերը ֆունկցիաների ներսում։ Կան շատ եղանակներ սրանից խուսափելու համար։ Առաջինը դիտարկիր հետևողական API֊ները։

Վատ՝

function travelToTexas(vehicle) {
  if (vehicle instanceof Bicycle) {
    vehicle.pedal(this.currentLocation, new Location('texas'));
  } else if (vehicle instanceof Car) {
    vehicle.drive(this.currentLocation, new Location('texas'));
  }
}

Լավ՝

function travelToTexas(vehicle) {
  vehicle.move(this.currentLocation, new Location('texas'));
}

⬆ վեր

Խուսափիր տիպերի ստուգումներից (մաս 2)

Եթե աշխատում ես հիմնական տարրական արժեքների հետ (ինչպիսին են տողերը և ամբողջ թվերը), և չես կարող բազմաձևություն (պոլիմորֆիզմ) կիրառել, սակայն ունես տիպերի ստուգման անհրաժեշտություն, պիտի դիտարկես TypeScript֊ի կիրառությունը։ Այն նորմալ JavasSript-ի գերազանց այլընտրանք է, որովհետև առաջարկում է ստատիկ տիպավորում ի հավելումն ստանդարտ JavaScript-ի սինտաքսին։ Նորմալ JavaScrpt-ում ձեռքով տիպերի ստուգման խնդիրը նրանում է, որ այն լավ անելու համար պահանջվում է շեղում կոդի ընթեռնելիությունից։ Պահիր քո JavaScript-ը մաքուր, գրիր լավ թեստեր և ունեցիր լավ կոդ-վերանայումներ (code reviews): Հակառակ դեպքում արա նույնը, սակայն TypeScript֊ի օգտագործմամբ, որը ինչպես վերը նշվեց գերազանց այլընտրանք է։

Վատ՝

function combine(val1, val2) {
  if (typeof val1 === 'number' && typeof val2 === 'number' ||
      typeof val1 === 'string' && typeof val2 === 'string') {
    return val1 + val2;
  }

  throw new Error('Must be of type String or Number');
}

Լավ՝

function combine(val1, val2) {
  return val1 + val2;
}

⬆ վեր

Մի արա գերօպտիմիզացիա

Ժամանակակից դիտարկիչները «տակից»(under-the-hood) կատարում են բազմապիսի օպտիմիզացիաներ։ Հիմնականում, դու ժամանակ ես վատնում, երբ օպտիմիզացնում ես ծրագիրը։ Կան լավ աղբյուրներ հասկանալու համար, թե երբ է օպտիմիզացիան բացակայում։

Վատ՝


// On old browsers, each iteration with uncached `list.length` would be costly
// because of `list.length` recomputation. In modern browsers, this is optimized.
for (let i = 0, len = list.length; i < len; i++) {
  // ...
}

Լավ՝

for (let i = 0; i < list.length; i++) {
  // ...
}

⬆ վեր

Հեռացրու մեռած կոդը

Մեռած կոդը նույնքան վատ է, որքան կրկնվող կոդը։ Ոչ մի պատճառ չկա այն քո ծրագրում պահելու համար։ Եթե այն չի աշխատելու, վերացրո՛ւ այն։ Այն կպահպանվի վարկածների պատմության մեջ, եթե հանկարծ ապագայում անհրաժեշտ լինի։

Վատ՝

function oldRequestModule(url) {
  // ...
}

function newRequestModule(url) {
  // ...
}

const req = newRequestModule;
inventoryTracker('apples', req, 'www.inventory-awesome.io');

Լավ՝

function newRequestModule(url) {
  // ...
}

const req = newRequestModule;
inventoryTracker('apples', req, 'www.inventory-awesome.io');

⬆ վեր

Օբյեկտներ և տվյալների ստրուկտուրաներ

Օգտագործիր getter֊ներ և setter-ներ

Օբյեկնտերում տվյալներին հասնելու համար getter֊ներ և setter֊ներ օգտագործելը ավելի լավ է, քան օբյեկտի հատկանիշներին անմիջապես դիմելը։ Ինչու՞։ Ահա պատճառների մի չդասակարգված ցանկ՝

Վատ՝

function makeBankAccount() {
  // ...

  return {
    balance: 0,
    // ...
  };
}

const account = makeBankAccount();
account.balance = 100;

Լավ՝

function makeBankAccount() {
  // this one is private
  let balance = 0;

  // a "getter", made public via the returned object below
  function getBalance() {
    return balance;
  }

  // a "setter", made public via the returned object below
  function setBalance(amount) {
    // ... validate before updating the balance
    balance = amount;
  }

  return {
    // ...
    getBalance,
    setBalance,
  };
}

const account = makeBankAccount();
account.setBalance(100);

⬆ վեր

Օբյեկտներում ունեցիր private անդամներ

Սա կարելի է իրականացնել closure֊ներով (ES5 և ցածր վարկածների համար)

Վատ՝


const Employee = function(name) {
  this.name = name;
};

Employee.prototype.getName = function getName() {
  return this.name;
};

const employee = new Employee('John Doe');
console.log(`Employee name: ${employee.getName()}`); // Employee name: John Doe
delete employee.name;
console.log(`Employee name: ${employee.getName()}`); // Employee name: undefined

Լավ՝

function makeEmployee(name) {
  return {
    getName() {
      return name;
    },
  };
}

const employee = makeEmployee('John Doe');
console.log(`Employee name: ${employee.getName()}`); // Employee name: John Doe
delete employee.name;
console.log(`Employee name: ${employee.getName()}`); // Employee name: John Doe

⬆ վեր

կլասներ

Նախընտրիր ES2015/ES6 կլասները և ոչ ES5 ֆունկցիաները

Դասական ES5 կլասների համար շատ դժվար է գրել ընթեռնելի կլասների ժառանգում, կառուցում և մեթոդների հայտարարում։ Եթե քեզ անհրաժեշտ է ժառանգում՝ նախընտրիր ES2015/ES6 կլասները։ Հակառակ դեպքում նախընտրիր փոքր ֆունկցիաներ, քանի դեռ չունես ավելի մեծ և բարդ օբյեկտներ կիրառելու անհրաժեշտություն։ Միշտ համոզվի՛ր, որ իրոք ժառանգության անհրաժեշտություն ունես։

Վատ՝

const Animal = function(age) {
  if (!(this instanceof Animal)) {
    throw new Error('Instantiate Animal with `new`');
  }

  this.age = age;
};

Animal.prototype.move = function move() {};

const Mammal = function(age, furColor) {
  if (!(this instanceof Mammal)) {
    throw new Error('Instantiate Mammal with `new`');
  }

  Animal.call(this, age);
  this.furColor = furColor;
};

Mammal.prototype = Object.create(Animal.prototype);
Mammal.prototype.constructor = Mammal;
Mammal.prototype.liveBirth = function liveBirth() {};

const Human = function(age, furColor, languageSpoken) {
  if (!(this instanceof Human)) {
    throw new Error('Instantiate Human with `new`');
  }

  Mammal.call(this, age, furColor);
  this.languageSpoken = languageSpoken;
};

Human.prototype = Object.create(Mammal.prototype);
Human.prototype.constructor = Human;
Human.prototype.speak = function speak() {};

Լավ՝

class Animal {
  constructor(age) {
    this.age = age;
  }

  move() { /* ... */ }
}

class Mammal extends Animal {
  constructor(age, furColor) {
    super(age);
    this.furColor = furColor;
  }

  liveBirth() { /* ... */ }
}

class Human extends Mammal {
  constructor(age, furColor, languageSpoken) {
    super(age, furColor);
    this.languageSpoken = languageSpoken;
  }

  speak() { /* ... */ }
}

⬆ վեր

Օգտագործիր մեթոդների շղթայավորում

Այս մոտեցումը շատ կիրառական է JavaScript֊ում և կարող ես տեսնել այն բազում գրադարաններում ինչպիսիք են jQuery֊ը և Lodash֊ը: Այն քո կոդը ավելի արտահայտիչ և սակավաբառ է դարձնում։ Այդ պատճառով օգտագործիր մեթոդների շղթայավորում և կտեսնես թե որքան ավելի մաքուր կդառնա կոդդ։ Քո կլասի ֆունկցիաներում վերադարձրու this֊ը բոլոր ֆունկցիաների վերջում և հետագայում կարող ես շղթայավորել մեթոդները։

Վատ՝

class Car {
  constructor(make, model, color) {
    this.make = make;
    this.model = model;
    this.color = color;
  }

  setMake(make) {
    this.make = make;
  }

  setModel(model) {
    this.model = model;
  }

  setColor(color) {
    this.color = color;
  }

  save() {
    console.log(this.make, this.model, this.color);
  }
}

const car = new Car('Ford','F-150','red');
car.setColor('pink');
car.save();

Լավ՝

class Car {
  constructor(make, model, color) {
    this.make = make;
    this.model = model;
    this.color = color;
  }

  setMake(make) {
    this.make = make;
    // NOTE: Returning this for chaining
    return this;
  }

  setModel(model) {
    this.model = model;
    // NOTE: Returning this for chaining
    return this;
  }

  setColor(color) {
    this.color = color;
    // NOTE: Returning this for chaining
    return this;
  }

  save() {
    console.log(this.make, this.model, this.color);
    // NOTE: Returning this for chaining
    return this;
  }
}

const car = new Car('Ford','F-150','red')
  .setColor('pink')
  .save();

⬆ վեր

Կոմպոզիցիան նախընտրելի է ժառանգությունից

Ինչպես նշված է հայտնի Design Patterns գրքում, դու պիտի նախընտրես կոմպոզիցիան ժառանգմանը երբ կարող ես։ Կան բազում պատճառներ թե կոմպոզիցիան և թե ժառանգումը նախընտրելու համար։ Այս մտքի հիմնական կետը այն է, որ երբ քո միտքը բնազդորեն գնում է ժառանգում անելու, մտածես, որ գուցե կոմպոզիցիան կարող է ավելի լավ մոդելավորել քո խնդիրը։ Որոշ դեպքերում կարող է ․․․

Դու կարող ես զարմանալ․ «Ե՞րբ օգտագործեմ ժառանգում»։ Դա կախված է քո խնդիրց, բայց ահա մի համեստ ցանկ, թե երբ ժառանգումը ավելի իմաստալի է քան կոմպոզիցիան ՝

  1. Քո ժառանգումը նկարագրում է “է” (is-a) հարաբերությունը այլ ոչ “պատկանում է” (has-a) հարաբերությունը (Human->Animal vs. User->UserDetails)
  2. Դու կարող ես վերօգտագործել հիմնական կլասի կոդը (մարդիկ շարժվում են բոլոր կենդանիների պես)
  3. Դու ուզում ես կատարել գլոբալ փոփոխություններ ժառանգ կլասներում, փոխելով հիմնական կլասը։

Վատ՝

class Employee {
  constructor(name, email) {
    this.name = name;
    this.email = email;
  }

  // ...
}

// Bad because Employees "have" tax data. EmployeeTaxData is not a type of Employee
class EmployeeTaxData extends Employee {
  constructor(ssn, salary) {
    super();
    this.ssn = ssn;
    this.salary = salary;
  }

  // ...
}

Լավ՝

class EmployeeTaxData {
  constructor(ssn, salary) {
    this.ssn = ssn;
    this.salary = salary;
  }

  // ...
}

class Employee {
  constructor(name, email) {
    this.name = name;
    this.email = email;
  }

  setTaxData(ssn, salary) {
    this.taxData = new EmployeeTaxData(ssn, salary);
  }
  // ...
}

⬆ վեր

SOLID

Single Responsibility Principle (Միակ պատասխանատվության սկզբունք) (SRP)

Ինչպես ասված է «Մաքուր Կոդ»֊ում՝ “Կլասի փոփոխության համար պիտի լինի միայն մեկ պատճառ”։ Շատ գայթակղիչ է մեկ կլասի մեջ շատ ֆունկցիաներ պահելը, կարծես այն թռիչքի համար միակ ճամպրուկը լինի։ Խնդիրը նրանում է, որ քո կլասը չի լինի կոնցեպտուալ կապված ու ամեն պատեհ ու անպատեհ առիթով ստիպված կլինես փոփոխել այն։ Շատ կարևոր է կլասի ներսում փոփոխությունները հնարավորինս նվազեցնել։ Երբ դու փոփոխություններ ես կատարում մեծ ֆունկցիոնալությամբ կլասում, դժվար է վերահսկել այդ փոփոխությունների բոլոր հետևանքները։

Վատ՝

class UserSettings {
  constructor(user) {
    this.user = user;
  }

  changeSettings(settings) {
    if (this.verifyCredentials()) {
      // ...
    }
  }

  verifyCredentials() {
    // ...
  }
}

Լավ՝

class UserAuth {
  constructor(user) {
    this.user = user;
  }

  verifyCredentials() {
    // ...
  }
}


class UserSettings {
  constructor(user) {
    this.user = user;
    this.auth = new UserAuth(user);
  }

  changeSettings(settings) {
    if (this.auth.verifyCredentials()) {
      // ...
    }
  }
}

⬆ վեր

Բացության/փակության սկզբունք (Open/Closed Principle (OCP))

Ինչպես նշել է Բերտրան Մեյերը․ «ծրագրային էությունները (կլասներ, մոդուլներ, ֆունկցիաներ, և այլն ․․․) պիտի բաց լինեն ընդլայնման համար, սակայն փակ՝ ձևափոխության համար»։ Ի՞նչ է սա նշանակում։ Այս սկզբունքը պնդում է, որ դու պիտի թույլատերս քո կոդի օգտատերերին* ընդլայնել հնարավորությունները առանց եղած կոդի ձևափոխության։

* օգտատերերը այստեղ մյուս ծրագրավորողներն են, ովքեր օգտագործում են քո կոդային բազան։

Վատ՝

class AjaxAdapter extends Adapter {
  constructor() {
    super();
    this.name = 'ajaxAdapter';
  }
}

class NodeAdapter extends Adapter {
  constructor() {
    super();
    this.name = 'nodeAdapter';
  }
}

class HttpRequester {
  constructor(adapter) {
    this.adapter = adapter;
  }

  fetch(url) {
    if (this.adapter.name === 'ajaxAdapter') {
      return makeAjaxCall(url).then((response) => {
        // տրանսֆորմացնել պատասխանը և վերադարձնել 
      });
    } else if (this.adapter.name === 'httpNodeAdapter') {
      return makeHttpCall(url).then((response) => {
        // տրանսֆորմացնել պատասխանը և վերադարձնել
      });
    }
  }
}

function makeAjaxCall(url) {
  // հարցում անել և վերադարձնել promise
}

function makeHttpCall(url) {
  // հարցում անել և վերադարձնել promise
}

Լավ՝

class AjaxAdapter extends Adapter {
  constructor() {
    super();
    this.name = 'ajaxAdapter';
  }

  request(url) {
    // հարցում անել և վերադարձնել promise
  }
}

class NodeAdapter extends Adapter {
  constructor() {
    super();
    this.name = 'nodeAdapter';
  }

  request(url) {
    // հարցում անել և վերադարձնել promise
  }
}

class HttpRequester {
  constructor(adapter) {
    this.adapter = adapter;
  }

  fetch(url) {
    return this.adapter.request(url).then((response) => {
      // տրանսֆորմացնել պատասխանը և վերադարձնել
    });
  }
}

⬆ վեր

Լիսկովի փոխարինման սկզբունքը (Liskov Substitution Principle (LSP))

Սա շատ վախենալու տերմին է, որը հասարակ գաղափար է նկարագրում։ Ֆորմալ ձևակերպումը հետևյալն է․ «Եթե S-ը հանդիսանում է T-ի ենթատիպը, ապա T տիպի օբյեկտները կարող են փոխարինվել S տիպի օբյեկտներով» (այսինքն S տիպի օբյեկտները փոխարինում են T տիպի օբյեկտներին) առանց ծրագրի կարևոր հատկանիշների փոփոխության (ճշգրտություն, կատարվող առաջադրանք և այլն ․․․)

Լավագույն բացատրությունը այն է, որ եթե դու ունես մայրական և ժառանգ կլասներ, ապա մայրական և ժառանգ կլասները փոխարինելի են և փոխարինումը չի բերի սխալ արդյունքների։ Սա գուցե դեռ անհասկանալի է․ արի նայենք դասական Քառակուսի֊ՈՒղղանկյուն օրինակը։ Մաթեմատիկայի տեսանկյունից քառակուսին ուղղանկյուն է, և եթե դու մոդելավորես դրանք “է” (is-a) հարաբերությամբ ժառանգման միջոցով, կընկնես անախորժությունների մեջ։

Վատ՝

class Rectangle {
  constructor() {
    this.width = 0;
    this.height = 0;
  }

  setColor(color) {
    // ...
  }

  render(area) {
    // ...
  }

  setWidth(width) {
    this.width = width;
  }

  setHeight(height) {
    this.height = height;
  }

  getArea() {
    return this.width * this.height;
  }
}

class Square extends Rectangle {
  setWidth(width) {
    this.width = width;
    this.height = width;
  }

  setHeight(height) {
    this.width = height;
    this.height = height;
  }
}

function renderLargeRectangles(rectangles) {
  rectangles.forEach((rectangle) => {
    rectangle.setWidth(4);
    rectangle.setHeight(5);
    const area = rectangle.getArea(); // Վատ: Վերադարձնում է 25  քառակուսու համար (Square). պիտի լինի 20.
    rectangle.render(area);
  });
}

const rectangles = [new Rectangle(), new Rectangle(), new Square()];
renderLargeRectangles(rectangles);

Լավ՝

class Shape {
  setColor(color) {
    // ...
  }

  render(area) {
    // ...
  }
}

class Rectangle extends Shape {
  constructor(width, height) {
    super();
    this.width = width;
    this.height = height;
  }

  getArea() {
    return this.width * this.height;
  }
}

class Square extends Shape {
  constructor(length) {
    super();
    this.length = length;
  }

  getArea() {
    return this.length * this.length;
  }
}

function renderLargeShapes(shapes) {
  shapes.forEach((shape) => {
    const area = shape.getArea();
    shape.render(area);
  });
}

const shapes = [new Rectangle(4, 5), new Rectangle(4, 5), new Square(5)];
renderLargeShapes(shapes);

⬆ վեր

Ինտերֆեյսի բաժանման սկզբունք (Interface Segregation Principle (ISP))

JavaScript֊ը չունի ինտերֆեյսներ և այս սկզբունքը նույն խստությամբ չի կիրառվում։ Ամեն դեպքում այն կարևոր և էական է նույնիսկ JavaScript֊ում տիպերի բացակայության իրավիճակում։

ԻԲՍ (ISP) նշում է որ «օգտատերերը չպետք է ստիպված լինեն կախված լինել այն ինտերֆեյսներից, որոնք նրանք չեն օգտագործում»: Ինտերֆեյսներն անուղղակի պայմանագրեր են JavaScript-ում տիպերի համակարգի պատճառով:

Այս սկզբունքը ցուցադրող լավ օրինակ է այն դեպքը, երբ կլասը պահանջում է կարգավորումների մեծ օբյեկտ։ Օգտատերերին պետք է ազատել մեծաքանակ, այդ պահին իրենց համար ոչ անհրաժեշտ կարգավորումները գրելու անհրաժեշտությունից, քանի որ հաճախ, նրանք չունեն այդ բոլոր կարգավորումների կարիքը։ Այս կարգավորումները ընտրովի դարձնելը օգնում է խուսափել “չաղ ինտերֆեյս” ունենալուց։

Վատ՝

class DOMTraverser {
  constructor(settings) {
    this.settings = settings;
    this.setup();
  }

  setup() {
    this.rootNode = this.settings.rootNode;
    this.animationModule.setup();
  }

  traverse() {
    // ...
  }
}

const $ = new DOMTraverser({
  rootNode: document.getElementsByTagName('body'),
  animationModule() {} // Most of the time, we won't need to animate when traversing.
  // ...
});

Լավ՝

class DOMTraverser {
  constructor(settings) {
    this.settings = settings;
    this.options = settings.options;
    this.setup();
  }

  setup() {
    this.rootNode = this.settings.rootNode;
    this.setupOptions();
  }

  setupOptions() {
    if (this.options.animationModule) {
      // ...
    }
  }

  traverse() {
    // ...
  }
}

const $ = new DOMTraverser({
  rootNode: document.getElementsByTagName('body'),
  options: {
    animationModule() {}
  }
});

⬆ վեր

Կախվածությունների շրջման սկզբունք (Dependency Inversion Principle (DIP))

Այս սկզբունքը սահմանում է երկու հիմնական բան՝

  1. Բարձր կարգի մոդուլները չպիտի կախվածություն ունենան ցածր կարգի մոդուլներից։ Երկուսն էլ պիտի կախված կլինեն աբստրակցիաներից։
  2. Աբստրակցիաները չպիտի կախված լինեն մանրամասնություններից, մանրամասնությունները պիտի կախված լինեն աբստրակցիաներից։

Սա սկզբից դժվար հասկանալի է, բայց եթե դու աշխատել ես AngularJS֊ով, ապա տեսել ես այս սկբունքի իրականացումը Կախվածության Ներարկման (Dependency Injection (DI)) տեսքով։ Չնայած որ DI֊ն և DIP-ը նույնական գաղափարներ չեն , DIP֊ը թաքցնում է ցածր կարգի մոդուլների իրականացման մանրամասները բարձր կարգի մոդուլներից։ Դա կարող է արվել DI֊ի միջոցով։ Այս մեթոդի օգտագործումը թուլացնում է շղթայակցումը մոդուլների միջև։ Մոդուլների շղթայակցումը շատ վատ նախագծման եղանակ է, որովհետև այն դժվարեցնում է կոդի վերափոխումը (refactoring)։

Ինչպես նախկինում նշվեց JavaScript֊ը չունի ինտերֆեյսներ, հետևաբար աբստրակցիաները անուղղակի պայմանագրերի վրա են հիմնվում։ Այսինքն մի կլասից/օբյեկտից մյուսին փոխանցվող մեթոդները և հատկանիշները։ Հաջորդ օրինակում անուղղակի պայմանագիրը այն է, որ InventoryTracker֊ի համար Request մոդուլը պիտի ունենա requestItems մեթոդը։

Վատ՝

class InventoryRequester {
  constructor() {
    this.REQ_METHODS = ['HTTP'];
  }

  requestItem(item) {
    // ...
  }
}

class InventoryTracker {
  constructor(items) {
    this.items = items;

    // BAD: We have created a dependency on a specific request implementation.
    // We should just have requestItems depend on a request method: `request`
    this.requester = new InventoryRequester();
  }

  requestItems() {
    this.items.forEach((item) => {
      this.requester.requestItem(item);
    });
  }
}

const inventoryTracker = new InventoryTracker(['apples', 'bananas']);
inventoryTracker.requestItems();

Լավ՝

class InventoryTracker {
  constructor(items, requester) {
    this.items = items;
    this.requester = requester;
  }

  requestItems() {
    this.items.forEach((item) => {
      this.requester.requestItem(item);
    });
  }
}

class InventoryRequesterV1 {
  constructor() {
    this.REQ_METHODS = ['HTTP'];
  }

  requestItem(item) {
    // ...
  }
}

class InventoryRequesterV2 {
  constructor() {
    this.REQ_METHODS = ['WS'];
  }

  requestItem(item) {
    // ...
  }
}

// By constructing our dependencies externally and injecting them, we can easily
// substitute our request module for a fancy new one that uses WebSockets.
const inventoryTracker = new InventoryTracker(['apples', 'bananas'], new InventoryRequesterV2());
inventoryTracker.requestItems();

⬆ վեր

Թեստավորում

Թեստավորումը շատ կարևոր է։ Եթե դու չունես թեստերի բավարար քանակություն, ապա չես կարող վստահ լինել, որ վերջին փոփոխություններից հետո ոչինչ չի փչացել։

Թեստերի ադեկվատ քանակը կորոշի թիմը, սակայն կոդի 100%-ոց ծածկվածությունը թեստերով ավելացնում է վստահությունը և մտքի խաղաղությունը։

Սա նշանակում, որ թեստային լավ ֆրեյմվորք ունենալուն զուգահեռ քեզ անհրաժեշտ կլինի օգտագործել նաև լավ ծածկույթային գործիք:

Թեստեր չգրելու համար ոչ մի արդարացում չկա։ Կան բազում թեստավորման ֆրեյմվորքներ, այնպես, որ գտիր այն մեկը, որը հարմար է քո թիմին։ Երբ կգտնես հարմար մեկը, նպատակադրված գրիր թեստեր ցանկցած նոր մոդուլի կամ ֆունկցիայի համար։ Եթե քո նախընտրած մեթոդը “Թեստերով Առաջնորդվող Ծրագրավորումն է” (Test Driven Development (TDD)), դա լավ է, բայց հիմնական կետը դա համոզված լինելն է, որ ամեն ինչ աշխատում է այնպես ինչպես պիտի աշխատեր, ցանկացած նոր հնարավորություն ավելացնելուց կամ եղած կոդը վերափոխելուց հետո։

Ամեն թեստին միակ պարզ գաղափար

Վատ՝

import assert from 'assert';

describe('MakeMomentJSGreatAgain', () => {
  it('handles date boundaries', () => {
    let date;

    date = new MakeMomentJSGreatAgain('1/1/2015');
    date.addDays(30);
    assert.equal('1/31/2015', date);

    date = new MakeMomentJSGreatAgain('2/1/2016');
    date.addDays(28);
    assert.equal('02/29/2016', date);

    date = new MakeMomentJSGreatAgain('2/1/2015');
    date.addDays(28);
    assert.equal('03/01/2015', date);
  });
});

Լավ՝

import assert from 'assert';

describe('MakeMomentJSGreatAgain', () => {
  it('handles 30-day months', () => {
    const date = new MakeMomentJSGreatAgain('1/1/2015');
    date.addDays(30);
    assert.equal('1/31/2015', date);
  });

  it('handles leap year', () => {
    const date = new MakeMomentJSGreatAgain('2/1/2016');
    date.addDays(28);
    assert.equal('02/29/2016', date);
  });

  it('handles non-leap year', () => {
    const date = new MakeMomentJSGreatAgain('2/1/2015');
    date.addDays(28);
    assert.equal('03/01/2015', date);
  });
});

⬆ վեր

Concurrency

Օգտագործիր փրոմիսներ(Promises), ոչ քալբեքներ(callback)

Քալբեքները պարզ չեն և ստեղծում են մեծաքանակ ավելորդ ներդրվածություններ։ ES2015/ES6֊ով կարող եք օգտագործել Promises֊ներ, որոնք արդեն գլոբալ տիպ են։ Օգտագործի՛ր դրանք։

Վատ՝

import { get } from 'request';
import { writeFile } from 'fs';

get('https://en.wikipedia.org/wiki/Robert_Cecil_Martin', (requestErr, response) => {
  if (requestErr) {
    console.error(requestErr);
  } else {
    writeFile('article.html', response.body, (writeErr) => {
      if (writeErr) {
        console.error(writeErr);
      } else {
        console.log('File written');
      }
    });
  }
});

Լավ՝

import { get } from 'request';
import { writeFile } from 'fs';

get('https://en.wikipedia.org/wiki/Robert_Cecil_Martin')
  .then((response) => {
    return writeFile('article.html', response);
  })
  .then(() => {
    console.log('File written');
  })
  .catch((err) => {
    console.error(err);
  });

⬆ վեր

Async/Await փրոմիսներից ավելի հասկանալի է

Promises֊ը քալբեքների լավ այլընտրանք են, սակայն ES2017/ES8֊ը իր հետ բերել է async և await, որոնք ավելի մաքուր լուծումներ են առաջարկում։ Քեզ միայն անհրաժեշտ է ֆունկցիաների սահմանումը սկսել async բառով և դու կարող ես գրել քո ֆունկցիայի տրամաբանությունը առանց then շղթաների։

Վատ՝

import { get } from 'request-promise';
import { writeFile } from 'fs-promise';

get('https://en.wikipedia.org/wiki/Robert_Cecil_Martin')
  .then((response) => {
    return writeFile('article.html', response);
  })
  .then(() => {
    console.log('File written');
  })
  .catch((err) => {
    console.error(err);
  });

Լավ՝

import { get } from 'request-promise';
import { writeFile } from 'fs-promise';

async function getCleanCodeArticle() {
  try {
    const response = await get('https://en.wikipedia.org/wiki/Robert_Cecil_Martin');
    await writeFile('article.html', response);
    console.log('File written');
  } catch(err) {
    console.error(err);
  }
}

⬆ վեր

Սխալների մշակում

Գցված սխալները լավ բան են։ Դրանք նշանակում են որ ծրագրի աշխատանքի ժամանակ ինչ որ բան սխալ է գնացել և հնարավորություն են տալիս կանգնեցնել ֆունկցիայի կատարումը տվյալ սթեքում, սպանել պրոցեսը (Node-ում), և ծանուցել քեզ կոնսոլում stack trace ֊ով։

Մի անտեսիր բռնված սխալները

Բռնված սխալների հետ ոչինչ չանելը քեզ զրկում է սխալը ուղղելու և տվյալ սխալին արձագանքելու հնարավորությունից։ Սխալները կոնսոլում տպելը (console.log) ավելի վատ է, քանի որ կարող ես խճճվել կոնսոլում տպված հաղորդագրությունների ծովում։ Եթե կոդիդ որևէ մասը «փաթաթես» try/catch֊երով, դա կնշանակի, որ դու մտածում ես, որ սխալը կարող է ի հայտ գալ այդ մասում և դու ունես պլան ինչ անել այդ իրավիճակում։

Վատ՝

try {
  functionThatMightThrow();
} catch (error) {
  console.log(error);
}

Լավ՝

try {
  functionThatMightThrow();
} catch (error) {
  // One option (more noisy than console.log):
  console.error(error);
  // Another option:
  notifyUserOfError(error);
  // Another option:
  reportErrorToService(error);
  // OR do all three!
}

Մի անտեսիր մերժված փրոմիսները

Նույն պատճառով ինչ try/catch֊ի ժամանակ։

Վատ՝

getdata()
  .then((data) => {
    functionThatMightThrow(data);
  })
  .catch((error) => {
    console.log(error);
  });

Լավ՝

getdata()
  .then((data) => {
    functionThatMightThrow(data);
  })
  .catch((error) => {
    // One option (more noisy than console.log):
    console.error(error);
    // Another option:
    notifyUserOfError(error);
    // Another option:
    reportErrorToService(error);
    // OR do all three!
  });

⬆ վեր

Ֆորմատավորում

Ֆորմատավորումը սուբյեկտիվ է։ Ինչպես շատ այստեղի կանոնները, չկա կոշտ և արագ կանոն որին պիտի հետևես։ Կարևոր պայմանը ֆորմատավորման մասին չվիճելն է։ Կան բազում գործիքներ, որոնք ավտոմատացնում են այն։ Օգտագործի՛ր մեկն ու մեկը։ Վիճելը ծրագրավորողների ժամանակի և գումարի անիմաստ վատնում է։ Այն բաների համար, որոնք ավտոմատ ֆորմատավորման գործիքների միջոցով չեն լուծվում (ինդենտացիան, թաբեր vs բացատներ, կրկնակի չակերտներ vs չակերտներ, և այլն ․․․), նայիր հետևյալ խորհուրդները։

Օգտագործիր հետևողական մեծատառացում (capitalization)

JavaScript֊ը տիպավորված չէ․ մեծատառացումը քո փոփոխականների, ֆունկցիաների և այլնի մասին շատ բան կարող է պատմել։ Այս կանոները սուբյեկտիվ են․ քո թիմը կարող է ընտրել այլ սկզբունքներ։ Կարևոր չի թե ինչ կընտրես, կարևորը, որ լինես հետևողական։

Վատ՝

const DAYS_IN_WEEK = 7;
const daysInMonth = 30;

const songs = ['Back In Black', 'Stairway to Heaven', 'Hey Jude'];
const Artists = ['ACDC', 'Led Zeppelin', 'The Beatles'];

function eraseDatabase() {}
function restore_database() {}

class animal {}
class Alpaca {}

Լավ՝

const DAYS_IN_WEEK = 7;
const DAYS_IN_MONTH = 30;

const SONGS = ['Back In Black', 'Stairway to Heaven', 'Hey Jude'];
const ARTISTS = ['ACDC', 'Led Zeppelin', 'The Beatles'];

function eraseDatabase() {}
function restoreDatabase() {}

class Animal {}
class Alpaca {}

⬆ վեր

Ֆունկցիաների հայտարարումները և կանչերը դիր իրար մոտիկ

Եթե մի ֆունկցիան կանչում է մյուսին, պահիր այդ ֆունկցիաները
ուղղահայաց իրար մոտիկ։ Իդեալական տարբերակը կլինի, եթե կանչողը կանչվողի անմիջապես վերևում լինի։ Մենք կարդում ենք կոդը վերից֊վար, թերթի պես։ Այսպես կոդդ ավելի հեշտ կկարդացվի։

Վատ՝

class PerformanceReview {
  constructor(employee) {
    this.employee = employee;
  }

  lookupPeers() {
    return db.lookup(this.employee, 'peers');
  }

  lookupManager() {
    return db.lookup(this.employee, 'manager');
  }

  getPeerReviews() {
    const peers = this.lookupPeers();
    // ...
  }

  perfReview() {
    this.getPeerReviews();
    this.getManagerReview();
    this.getSelfReview();
  }

  getManagerReview() {
    const manager = this.lookupManager();
  }

  getSelfReview() {
    // ...
  }
}

const review = new PerformanceReview(employee);
review.perfReview();

Լավ՝

class PerformanceReview {
  constructor(employee) {
    this.employee = employee;
  }

  perfReview() {
    this.getPeerReviews();
    this.getManagerReview();
    this.getSelfReview();
  }

  getPeerReviews() {
    const peers = this.lookupPeers();
    // ...
  }

  lookupPeers() {
    return db.lookup(this.employee, 'peers');
  }

  getManagerReview() {
    const manager = this.lookupManager();
  }

  lookupManager() {
    return db.lookup(this.employee, 'manager');
  }

  getSelfReview() {
    // ...
  }
}

const review = new PerformanceReview(employee);
review.perfReview();

⬆ վեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանիր միայն այն մասերը, որոնք բիզնես տրամաբանության բարդություններ են պարունակում

Մեկնաբանությունը արդարացում են, ոչ պահանջ։ Լավ կոդը առավելապես մեկնաբանում է ինքն իրեն։

Վատ՝

function hashIt(data) {
  // The hash
  let hash = 0;

  // Length of string
  const length = data.length;

  // Loop through every character in data
  for (let i = 0; i < length; i++) {
    // Get character code.
    const char = data.charCodeAt(i);
    // Make the hash
    hash = ((hash << 5) - hash) + char;
    // Convert to 32-bit integer
    hash &= hash;
  }
}

Լավ՝


function hashIt(data) {
  let hash = 0;
  const length = data.length;

  for (let i = 0; i < length; i++) {
    const char = data.charCodeAt(i);
    hash = ((hash << 5) - hash) + char;

    // Convert to 32-bit integer
    hash &= hash;
  }
}

⬆ վեր

Մի պահիր մեկնաբանած կոդի կտորները քո կոդում։

Այդպիսի բաների համար կա վարկածների կառավարման համակարեր(version control)։ Թող հին կոդը պատմության մեջ։

Վատ՝

doStuff();
// doOtherStuff();
// doSomeMoreStuff();
// doSoMuchStuff();

Լավ՝

doStuff();

⬆ վեր

Մի գրիր օրագրային մեկնաբանություններ

Հիշի՛ր, օգտագործիր վարկածի կառավարման համակարգեր։ Մեռած կոդը, մեկնաբանած կոդը և առավելապես օրագրային մեկնաբանությունները պահելու ոչ մի անհրաժեշտություն չկա։ Պատմությունը տեսնելու համար օգտվիր git log֊ից։

Վատ՝

/**
 * 2016-12-20: Removed monads, didn't understand them (RM)
 * 2016-10-01: Improved using special monads (JP)
 * 2016-02-03: Removed type-checking (LI)
 * 2015-03-14: Added combine with type-checking (JR)
 */
function combine(a, b) {
  return a + b;
}

Լավ՝

function combine(a, b) {
  return a + b;
}

⬆ վեր

Խուսափիր դիրքային նշումներից

Դրանք հաճախ ավելացնում են «աղմուկ»: Թող ֆունկցիաների և փոփոխականների անունները ճիշտ ֆորմատավորման հետ միասին ստեղծեն ծրագրիդ վիզուալ կառուցվածքը։

Վատ՝

////////////////////////////////////////////////////////////////////////////////
// Scope Model Instantiation
////////////////////////////////////////////////////////////////////////////////
$scope.model = {
  menu: 'foo',
  nav: 'bar'
};

////////////////////////////////////////////////////////////////////////////////
// Action setup
////////////////////////////////////////////////////////////////////////////////
const actions = function() {
  // ...
};

Լավ՝

$scope.model = {
  menu: 'foo',
  nav: 'bar'
};

const actions = function() {
  // ...
};

⬆ վեր

Թարգմանություններ

Հասանելի է նաև հետևյալ լեզուներով `

⬆ վեր